Նույնականացման քարտերով քվեարկությունը ևս մեկ մեխանիզմ է իշխանությունների համար, որպեսզի կեղծիքներով իրենց ուզած արդյունքին հասնեն: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը:
Վարուժան Ավետիսյանը նշեց, որ ավելի կողմ է հանրաքվեին չմասնակցելուն և դեկտեմբերի 1-ից հավաքվելու և որոշելու` ինչպես վարվել: «Մենք չենք քննադատում այն գործընկերներին, ովքեր ասում են` պետք է գնալ, մասնակցել և ոչ ասել: Սա ևս դիմադրության մի ձև է, և այսպես մենք ծուղակի մեջ ենք առնում իշխանություններին», – հավելեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան