Armenian text to speach

Նույնականացման քարտերի մասին. ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
“Նույնականացման քարտերի մասին” ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար: Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ նույնականացման քարտը կամ դրանում ամրագրված տվյալները կարող են օգտագործվել որպես վավերական փաստաթուղթ և տվյալներ այնպիսի իրավահարաբերություններում, որոնց կարգավորմանն ուղղված իրավական ակտերով նախատեսվում է անձնագրի կամ անձնագրային տվյալների կամ սոցիալական ապահովության քարտի օգտագործումը: Վարչական մարմինների և կազմակերպությունների հետ հարաբերություններում անձը հաստատող փաստաթղթի տեսակի ընտրությունը քաղաքացու իրավազորությունն է:



Լրահոս