ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախագահության տարիներին երկրի պետական պարտքը գրեթե կրկնապատկվել է, գրում է The Washington Times պարբերականը:
«Նախագահ Օբաման կհաստատի նոր երկամյա բյուջետային պլանը, հիմնական ուշադրություն կհատկացվի իր թողած 2 տրիլիոն դոլար «ժառանգության» վրա, որի մասին նա չի սիրում խոսել»,-գրում է պարբերականը:
Նոր բյուջետային համաձայնագրի համաձայն՝ ԱՄՆ պետպարտքի ժամկետը կընդլայնվի: Ներկա պահին ԱՄՆ պետպարտքը կազմում է 18,15 տրիլիոն դոլար:
Այսպիսով, Օբաման իր նախագահության ավարտին երկիրը կթսղնի 20 տրիլիոն դոլար պետպարտքով: Պարբերականը նշում է, որ 2009թ.-ին, երբ Օբաման դարձավ երկրի նախագահ, ԱՄՆ պետպարտքը 10,6 տրիլիոն դոլար էր կազմում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան