«Ամենաթունդ» ընդդիմության խմբակցության ղեկավարը ո՞ր հանցատեսակի մեջ է իրեն տեսնում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մեկ շաբաթ առաջ խորհրդարանում հայտարարել էր, որ իր հեռախոսազանգերը գաղտնալսվում են: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ԱԱԾ-ից պարզել, թե արդյոք ճիշտ է ասում Հայաստանի «ամենաթունդ» ընդդիմության խմբակցության ղեկավարը: Հեղինե Բիշարյանին գաղտնալսելու լուրի իսկությունը ճշտելու վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԱԾ-ից երեկ ասացին. «Օպերատիվ-հետախուզական  միջոցառումն անցկացվում է այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դա անցկացվի, կասկածվում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ: Նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացվում է դատարանի թույլտվության հիման վրա:

Անհրաժեշտ է նաեւ նկատի ունենալ, որ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»: Այսպիսով՝ ՀՀ ԱԱԾ-ից հայտնում են, որ իրենք հետաքրքրվում են միայն ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններով, իսկ թե Հեղինե Բիշարյանը որ հանցատեսակի մեջ է իրեն տեսնում, ՀՀ ԱԱԾ-ն այդպես էլ չի գաղտնազերծում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս