ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գրիպի ու սուր շնչառական հիվանդությունների հետագա համաճարակային իրավիճակի բարդություններից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը երկարաձգել դպրոցների գարնանային արձակուրդները եւս մեկ շաբաթով, ինչը կնպաստի համաճարակային իրավիճակի բարելավմանը: Այդ պատճառով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ հրաման է ստորագրել` դպրոցների արձակուրդը երկարաձգել մինչեւ այս տարվա մարտի 31-ը: Իսկ նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում ժամանակավորապես դադարեցվել է ուսումնական գործընթացը (մարտի 25-ից մինչեւ մարտի 31-ը ներառյալ):




Լրահոս