Պաշտոնական վիճակագրության վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանի խանութների միջոցով իրականացված առեւտրի 76 տոկոսն իրականացրել են սուպերմարկետները: Խանութներում անցած 9 ամիսներին իրականացվել է 670 մլրդ 543 մլն դրամի առեւտուր, որից ավելի քան 12 հազար փոքր խանութներին բաժին է հասնում միայն 161 մլրդ 760 մլն դրամը:
Ընդհանուր առեւտրի ավելի քան 85 տոկոսն իրականացվել է Երեւանում: Մայրաքաղաքում ինն ամսում իրականացվել է 573 մլրդ 903 մլն դրամի առեւտուր: Իսկ 10 մարզերում իրականացված առեւտուրը կազմել է ընդամենը 96 մլրդ 640 մլն դրամ: Այսինքն՝ Հայաստանի ողջ կարողությունը կենտրոնացված է մեկ բնակավայրում` Երեւանում: Իսկ մարզերը թաղված են աղքատության մեջ: Օրինակ՝ Սյունիքի մարզում ընթացիկ տարում իրականացվել է ընդամենը 4 մլրդ 668 մլն դրամի առեւտուր:
Սյունիքը, ըստ պաշտոնական տվյալների, ունի 140 հազար բնակիչ, այստեղ միջին աշխատավարձը հանրապետությունում ամենաբարձրն է, իբր անգամ Երեւանին է գերազանցում` կազմելով 251 հազար դրամ: