ՓՈՐՁՎԱԾ ՄԱՀԱՓՈՐՁԸ ԱՆՓՈՐՁ ԽՈՒԼԻԳԱՆԻՑ ԼԱՎ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 23-ին Ազատության հրապարակում մի հարբած քաղաքացի փորձել էր հարձակվել Րաֆֆի Հովհաննիսյանի վրա` նրան հայհոյելով եւ անվանելով դավաճան: Եվ ահա դեպքից երկու օր անց «Ժառանգություն»-ը հանդես է եկել հայտարարությամբ` տեղի ունեցածը որակելով «ոտնձգություն Ր. Հովհաննիսյանի կյանքի նկատմամբ»: Թեեւ քաղաքացին  բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, «Ժառանգություն»-ն ամեն դեպքում ոստիկանությանը մեղադրել է անգործության մեջ՝ պահանջելով «անհապաղ բացահայտել հնարավոր մարդասպանի ինքնությունը»: Զավեշտն այն է, որ կուսակցության երկօրյա աշխատանքի արդյունքում պատրաստված հայտարարության հրապարակումից մեկ ժամ առաջ ոստիկանությունն արդեն հրապարակել էր քաղաքացու ինքնությունը. ձեռքին միայն թղթապանակ ունեցող «հնարավոր մարդասպանը» 1961թ. ծնված Ղազար   Ղ- .ն է, որի մոտ որեւէ զենք չի հայտնաբերվել: Թե որքանով է լուրջ «պապկան ձեռքին» հարբած քաղաքացու խուլիգանական արարքը մահափորձ որակելը, այն էլ դեպքից երկու օր անց, թողնում ենք առանց մեկնաբանության:




Լրահոս