ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Ես չէի ասի, որ մենք օլիգարխ պատգամավորներ ունենք: Ես կասեի, որ մենք ունենք հարուստ պատգամավորներ, որոնք ունեն բիզնեսներ, բայց որոնք չեն ղեկավարում այդ բիզնեսները… Օլիգարխ բառն այլ բան է նշանակում»:
Կարինե Աճեմյան slaq.am
Իսկ հետաքրքիր է՝ ՀՀԿ-ական պատգամավորը գոնե գիտի՞, թե ինչ է նշանակում օլիգարխ բառը: Չէ՞ որ կա այդ բառի սահմանումը, համաձայն որի՝ օլիգարխը քաղաքական համակարգում գործող մեծահարուստն է, որը մեծ ազդեցություն ունի քաղաքական որոշումների ընդունման վրա: Էլ ինչպե՞ս է ստացվում, թե մեր հարուստ պատգամավորները (հատկապես ՀՀԿ-ական հարուստները) օլիգարխ չեն, երբ ամբողջությամբ համապատասխանում են ընդունված սահմանմանը: Կ. Աճեմյանն այստեղ փորձում է կիրառել գալուստսահակյանիզմի, ինչո՞ւ չէ, նաեւ սերժսարգսյանիզմի հնարքները, այն է՝ լղոզել եւ «լապշա կախել» մարդկանց ականջներից, բայց չի ստացվում:




Լրահոս