Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության կենտրոնականի քննչական բաժնում ուրիշի անձնագրով քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Դ. Մելիք-Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել: Նա ՀՀ նախագահի ընտրության օրը թիվ 09/18 ընտրատեղամասում Գուրգեն Ղազախեցյանի անձնագիրն օգտագործելու միջոցով փորձել է քվեարկել վերջինիս փոխարեն, սակայն չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել. միջամտել է Ր. Հովհաննիսյանի վստահված անձը:
ՈՒՐԻՇԻ ԱՆՁՆԱԳՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ