«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի պետական հիմնարկների աշխատակիցներին պարտադրեն իշխանության օգտին քվեարկել, հանրահայտ փաստ է: Բայց արդյո՞ք իշխանությունների ջանքերն արդյունք են տալիս: Այս հարցի պատասխանը կարելի է ստանալ 2013-ի նախագահական ընտրությունների արդյունքները ուսումնասիրելիս: Գաղտնիք չէ, որ պետական հիմնարկների՝ նախարարությունների, ուսումնական հաստատությունների, ՊՈԱԿ-ների, ոստիկանության եւ այլ պետաշխատակիցների մեծ մասը, որոնց ընդհանուր թիվը մոտ 250 հազար է կազմում, բնակվում են մեծ քաղաքներում:
2013-ի նախագահական ընտրություններում, սակայն, Սերժ Սարգսյանը գրեթե բոլոր մեծ քաղաքներում, այդ թվում մարզկենտրոններում խայտառակ պարտություն կրեց: Սա նշանակում է, որ եթե իշխանությունները կարողանային իրենց կամքը բոլոր պետական հիմնարկների աշխատողներին պարտադրել, ապա նման արդյունք չէր գրանցվի: Փաստն այն է, որ Ս. Սարգսյանին հաջողվեց իր պաշտոնը պահպանել մոտ 500 գյուղական տեղամասերում իր համար ցանկալի արդյունքներ գրելով: Սա պետք է լինի ոչ-ի թիրախը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: