ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ընդհանրապես կարո՞ղ են տրամադրվել կառուցապատման իրավունքով:
Գարիկ Մխիթարյան 
(53 տարեկան, առեւտրական)
ՊԱՏԱՍԽԱՆ. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերից:
Սահմանված կարգով հատկացված, սակայն դեռեւս չկառուցապատված հողամասերի դեպքերում օրենքի ուժով ձեռք է բերվում կառուցապատման իրավունք՝ 04.10.2005թ. ՀՕ-199-Ն «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը ուժի մեջ մտնելու պահից: 
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ ընթերցողի հարցը հստակ է ձեւակերպված, կադաստրից ստացված պատասխանը խրթին է ու անհասկանալի: Փաստորեն, նամակագիրը ստիպված է այցելել կադաստրի պետական կոմիտե կամ գտնել համապատասխան օրենքի համապատասխան հոդվածը: 




Լրահոս