«Ակցիզային հարկի մասին» օրենքի փոփոխությունը կատարվում է ԵՏՄ օրենսդրության հետ ներդաշնակեցնելու համար: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, հավելելով, որ կան համամասնություններ, որոնք պետք է պահպանվեն:
Հարցին` ինչո՞ւ այդ դեպքում չի ներդաշնակեցվում նաև ավելացված արժեքի հարկը, որը Հայաստանում բարձր է, քան ԵՏՄ մյուս երկրներում, Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ դա ներքին հարկ է և որևէ կապ չունի ԵՏՄ-ի հետ:
Անդրադառնալով արտաքին պարտքի ծավալներին` Ճշմարիտյանն ընդգծեց, որ արտաքին պարտքի ծավալները հաշվարկվում են, թե ինչքանով է այն տնտեսագիտական առումով մեծ կամ փոքր ու սա ավելի շատ կապված է տնտեսության արդյունավետությունից և եթե պետությունը կարողանում է սպասարկել վարկերը, այն վատ ազդեցություն չի ունենա: