Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մտադիր չէ հոլանդացիների դեմ ընկերական խաղում դարպասի պաշտպանությունը վստահել Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերին:
Bild-ի համաձայն՝ նոյեմբերի 17-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում կայանալիք խաղում Բունդեսթիմի դարպասը պաշտպանելու է կամ Ռոն-Ռոբերտ Ցիլերը («Հանովեր»), կամ Բերնդ Լենոն («Բայեր»), կամ Կեւին Տրապը (ՊՍԺ):