Հայաստանում անալոգային հեռարձակումը կդադարեցվի հունվարի 1-ից և կգործի հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգը: Այսօր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն քննարկում էր անցկացնում թվային հեռարձակմանն անցնելու թեմայով:
Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի կարելի պնդել, թե ժողովուրդն ամբողջովին տեղյակ է թվայնացման գործընացից: «Մենք, երբ այցելում էինք մարզեր, այնտեղ էլ նկատում էինք, որ բազմաթիվ խնդիրներ կան: Սոցիալական հարցերը դեռ լուծված չեն և կան օրենսդրական բացեր, իսկ ժամանակ քիչ է մնացել». – ընդգծեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: