Որտեղ է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել եւ ամփոփվել են այս տարվա սեպտեմբերի 3-ից 6-ը տեղի ունեցած «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունքները: Այս նիստը հատկապես հետաքրքիր է Արցախի եւ ազատագրված տարածքների շուրջ տեղի ունեցող զարգացումների եւ Բակո Սահակյանի մոսկովյան այցի ֆոնին: Սակայն ուշագրավն այն է, որ ԱԱԽ նիստին ներկա չի եղել ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը: Համենայնդեպս, ԱԱԽ նիստի վերաբերյալ տարածված պաշտոնական հաղորդագրությանը կցված լուսանկարներում նա չկա: Նշենք, որ Գորիկ Հակոբյանը մյուս տարի կդառնա 70 տարեկան:

Նկատենք, որ արդեն մոտ երկու տարի է՝ ՀՀ ԱԱԽ քարտուղարի պաշտոնը թափուր է: Ինչպես հայտնի է՝ մինչեւ 2014 թվականի ապրիլն այդ պաշտոնը զբաղեցնում էր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նրա պաշտոնանկությունից հետո ԱԽՔ պաշտոնն այդպես էլ մնաց թափուր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս