Եգիպտոսում կործանված A321 ինքնաթիռում թայմեր է եղել. Fox News

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Fox News հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ քննիչները, ովքեր զբաղվում են Եգիպտոսում ռուսական A321 ինքնաթիռի կործանման գործով, պարզել են, որ ինքնաթիռում թայմեր է եղել. փոխանցում է Vesti.ru-ն:

Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ սարքը տեղադրվել է 2 ժամով:

Դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում այն մասին, թե ինչպես են ստացվել տվյալները ահաբեկիչների հաղորդագրությունների կամ ինքնաթիռի բեկորների ուսումնասիրման ընթացքում:

Մեկ այլ աղբյուր հայտնում է, որ ռումբը տեղադրվել է ինքնաթիռի վառելիքային համակարգի մեջ կամ դրա կողքին: Այս վարկածը, աղբյուրի խոսքով, բացատրում է ակնհայտ ապացույցների բացակայությունը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս