Ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնում են Փարիզի Սեն-Դենի արվարձանում փոխհրաձգության և մի քանի պայթյունի մասին: Ոստիկանությունն ու զինծառայողները հարձակում են նախապատրաստում Փարիզի հյուսիսում գտնվող տանը, որտեղ, ենթադրաբար, փակված են ենթադրյալ ահաբեկիչները. փոխանցում է Lifenews-ը:
Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ մահապարտ կինը փորձել է պայթեցնել ռումբը, սակայն նրան չի հաջողվել: Բացի մահապարտից` ոչնչացվել է ևս երկու ահաբեկիչ: Նախնական տվյալների համաձայն՝ նրանք գտնվել են Սեն-Դենիի կենտրոնի բնակարանում:
Արվարձանի կենտրոնում տասնյակ զինծառայողներ են հավաքված: Ակնկալվում է, որ շուտով կսկսվի հարձակումը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ոստիկանները 3 ահաբեկչի են ոչնչացրել, որոնց թվում է եղել նաև շահիդի գոտիով կինը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան