Օբաման համառորեն չի ցանկանում պատերազմ հայտարարել «Իսլամական պետությանը». New York Post

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն ժամանակ, երբ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզի ահաբեկչություններից հետո կոչ է անում ոչնչացնել «Իլամական պետությանը», ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համառորեն չի ցանկանում պատերազմ հայտարարել «Իսլամական պետությանը»: New York Post պարբերականը մտահոգություն է հայտնում, որ չնայած քննադատություններին, ԱՄՆ նախագահը կշարունակի իր ռազմավարությունը մինչև նախագահության ավարտը, այն դեպքում, երբ «ամերիկացիներին և ողջ աշխարհին վտանգ է սպառնում»:

Ինչպես նշում է պարբերականը, զարմանալի չէ, որ Օբաման պաշտպանական դիրք է բռնել: Նրան քննադատում են ոչ միայն ԶԼՄ-ները, այլև համակուսակիցները՝ ժողովրդավարները: ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը Ժովովրդավարական կուսակցության բանավեճի ժամանակ ընդգծել է, որ «Իսլամական պետությանը» «պետք է հաղթել, այլ ոչ թե սանձել»: Նա նաև «իրական» ռազմավարություն է պահանջել, որը վերջ կդնի ահաբեկչական խմբավորմանը:

Միևնույն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես է գալիս «էմոցիոնալ ելույթով», որի ժամանակ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները «պատերազմական ակտ» է անվանում և կոչ անում ոչնչացնել «Իսլամական պետությանը»:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս