Փարիզի ահաբեկչությունների բոլոր զոհերի մարմինները ճանաչվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայում ավարտվել է բոլոր 129 զոհերի մարմինների ճանաչումը, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

«Հաջողվել է հաստատել 129 զոհերի ինքնությունը: Մոտ 100 ընտանիք դատաբժշկական փորձաքննության ինստիտուտում հաստատել են զոհերի ինքնությունը»,-ասվում է ֆրանսիական կառավարության հայտարարության մեջ:

Այսօր առավոտյան Փարիզի Սեն-Դենի արվարձանում հակաահաբեկչական գործողություններ են անցկացվել: Արդյունքում 5 մարդ է ձերբակալվել, որոնցից մեկը հասցրել է պայթեցնել ինքն իրեն: Ինչպես նաև փոխանցվում է, որ փոխհրաձգության արդյունքում մեկ քաղաքացի է զոհվել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս