Այս նախաձեռնությունը առաջ չի բերվել Հայաստանի հասարակության կողմից. Սերժ Թանկյանը՝ Սահմանադրական փոփոխությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհահռչակ System Of A Down ռոք խմբի երաժիշտ, երգահան Սերժ Թանկյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացին: Թանկյանը գրել է. «Շատ դեպքերում մաքուր խորհրդարանական համակարգը առավել դեմոկրատացող երկրներում նախընտրելի է: Բայց այլ դեպքերում դրանք կարող են հանգեցնել իշխող էլիտայի մոտ ուժի ավելի մեծ կոնսոլիդացիայի, որն արդեն ունի կարեւոր, զգալի մեծամասնություններ խորհրդարանում եւ կարող է ծառայել որպես լծակ՝ միակուսակցական իշխանությունը շարունակելու: Այստեղ պետք է հաշվի առնել նպատակները: Այս նախաձեռնությունը առաջ չի բերվել Հայաստանի հասարակության կողմից (ովքեր իրավացիորեն ցինիկ ձեւով են վերաբերում օրենքի գերակայությանը, ընտրակեղծիքներին ու կոռուպցիային), այլ առաջ է բերվել իշխող էլիտայի կողմից»:




Լրահոս