Լեգենդար բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերն անդրադարձել է Ռոնդա Ռոուզիին, նրա վերջին մենամարտին և մարզավիճակին:
«Ես չեմ ցանկանում, որ Ռոուզին թևաթափ լինի այս պարտության պատճառով: Եթե նրան օգնություն է պետք բռնցքամարտի ասպարեզում, ես պատրաստ եմ օգնել նրան: Նրա պարտերային հմտությունները հիասքանչ են, նա շուտով կվերականգնվի:
Որպես նախկին մարտիկ` ես կարծում եմ, որ Ռոուզին ընդմիջման կարիք ունի: Պետք չէ շտապեցնել նրան: Նա պետք է վերադարձնի վստահությունն իր ուժերի նկատմամբ, թեև կարծում եմ` միանգամայն ինքնավստահ է:
Թող Հոլլին կռվի, մի քանի անգամ պաշտպանի տիտղոսը: Այժմ պետք չէ շտապեցնել Ռոուզիին»,-ասել է Մեյվեզերը:
Բռնցքամարտիկն անդրադարձել է նաև վերջերս իր և Ռոնդայի միջև բանավեճերին ու հակասություններին և նշել. «Ես չեմ կարծում, որ այն ամենը, ինչ Ռոնդան ասել է իմ մասին, իր համոզմունքն է եղել: Նա պետք է դա աներ. անձնական ոչինչ չկա դրանում, միայն` բիզնես»: