Զինված անձինք հարձակվել են Մալիի մայրաքաղաք Բամակոյում գտնվող Radisson Blu հյուրանոցի վրա: Շենքի ներսից լսվում են կրակոցի ձայներ:
Ինչպես հայտնում BBC-ն, ներսում պատանդ է վերցվել հյուրանոցի 140 հաճախորդ և անձնակազմի 30 անդամ:
Կայքին հայտնի է դարձել, որ բաց է թողնվել երկու պատանդ. նրանք մուսուլման են եղել և ահաբեկիչների պահանջով կարդացել «Ղուրան»-ը:
Ոստիկանությունը հսկողություն է սահմանել նշված տարածքում: Հայտնվում է նվազագույնը 3 պատանդի սպանության մասին:
— 16:10
AFP-ն, հղում անելով տեղական հեռուստաընկերություններից մեկին, հայտնում է, որ քիչ առաջ Radisson Blu հյուրանոցից ազատ է արձակվել 80 պատանդ:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` ահաբեկչական այս գործողությանը զոհ է գնացել արդեն 9 հոգի: Հայտնի է, որ սպանվածների մեջ կա նաև Ֆրանիսայի քաղաքացի: