«Ես ինձ իրավունք չեմ տալիս վերապահելու եւ գնահատական տալու նախագահի աշխատանքին, քանի որ պետական պաշտոնյա եմ… իհարկե, բացասական գծեր կան, թերություններ կան: Ինձ բոլորովին այդ գործընթացը չի հետաքրքրում, ես լուրջ մարդ եմ»:
Հետաքրքիր է՝ որեւէ մեկը կարո՞ղ է տալ լուրջ մարդու սահմանումը. ի՞նչ է նշանակում լուրջ մարդ: Լուրջ մարդը պետք է անպայման պետական պաշտոնյա՞ լինի. Հայաստանի դեպքում հակառակ երեւույթն է: Եթե լուրջ մարդը պետական պաշտոնյա է, ուրեմն չի կարող անտարբեր մնալ երկրում ամենակարեւոր քաղաքական իրադարձության նկատմամբ: Բայց, ինչպես կասեր Լեւոն Սարգսյանի եղբայրը, սա Հայաստանն է եւ վերջ: Այսինքն՝ մենք հայ ենք, մենք այս աշխարհի խորթ զավակներն ենք, եւ մեզ մոտ ամեն ինչ հակառակն է. լուրջ մարդկանց երկրի կարեւորագույն գործընթացները չեն հետաքրքրում: