ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այսպիսով գործը հսկող դատախազը հաստատել է այն: Նստավայրը դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին սպանելու մեջ մեղադրվում է Վալերի Պերմյակով: Տուժողների իրավահաջորդները նախաքննության ավարտից հետո մի քանի միջնորդություններ էին ներկայացրել: Մասնավորապես, միջնորդել են, որ ստուգվի այն հանգամանքը, թե արդյոք ինչ-որ կրոնական կազմակերպության անդամ լինելը կարող էր դրդել Պերմյակովին գնալ այդ քայլին: Միջնորդությունը, սակայն, մերժվել է: Ներկայացուցիչներն այն կբողոքարկեն:
Հիշեցնենք նաև, որ ողբերգությունից հետո հայտնի դարձավ, որ Վալերի Պերմյակովի հայրը` Պավել Պերմյակովը, «Հույս, հավատ, սեր» («ԹպՐՈ, ծՈՊպՋՊՈ, խþոՏՉՖ») աղանդավորական եկեղեցու հոգեւոր հովիվն է: Մեր տեղեկություններով՝ նախաքննության ընթացքում այս հանգամանքի վրա ուշադրություն չի դարձվել»: