Լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 29-ն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների կողմից քվեարկությանը մասնակցելու համար լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին դիմում ներկայացնելու վերջնաժամկետը 2015 թվականի նոյեմբերի 29-ն է:

Հաշվի առնելով, որ նոյեմբերի 29-ը հանգստյան և ոչ աշխատանքային օր է, և քաղաքացիների՝ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքները լրիվ ծավալով ապահովելու նպատակով, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը, ինչպես նաև տարածքային անձնագրային ծառայությունները, նոյեմբերի 28-ին և 29-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին, աշխատելու են ժամը 10-ից 18-ը՝ հերթափոխով:

Նշված օրերին քաղաքացիներին ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված գործընթացներից բացի, այլ անձնագրային ծառայություններ չեն մատուցվելու:




Լրահոս