Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ հաստատել էր, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան – Ալբանիա խաղի ժամանակ հավաքականի «դավաճանություն է եղել»:
Այս առնչությամբ լրագրողներն այսօր մեկնաբանություն փորձեցին ստանալ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանից:
«Այս պահին չեմ կարող որևէ բան ասել, որովհետև ինքը չասեց, փաստեր չբերեց: Ես գիտեմ, որ ընթացքում է: Ընթացքում դուք կիմանաք զարգացումները: Ուրիշ բաներ չեմ կարող ասել», – հայտարարեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: