ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշ երկրներ խթանում են միջազգային ահաբեկչության զարգացումը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Այս մասին Պուտինը հայտարարել է նոր դեսպաններին հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:
«Ահաբեկիչներին, նրանց կողմից նավթի, թմրանյութերի, մարդկանց, զենքի անօրինական վաճառքը ոչ միայն թաքցրել են և թաքցնում են, այլև դրանով շարունակում են աշխատել միլիոնավոր և միլիարդավոր դոլարներ»,-ասել է ՌԴ նախագահը:
«Մենք անբացատրելի ենք համարում մեջքից հարվածները նրանց կողմից, ովքեր մեզ դաշնակից էին համարում ահաբեկչության դեմ պայքարում: Այն, ինչ տեղի ունեցավ 2 օր առաջ Սիրիայում, հակասում է առողջ մտքին և միջազգային իրավունքին»,-հայտարարել է Պուտինը՝ նախատելով Թուրքիայի ղեկավարությանը՝ մեղավորներին պատժելու խոստումների և ներողությունների բացակայության համար:
«Տպավորություն է ստեղծվում, որ թուրքական ղեկավարությունը գիտակցաբար ռուս-թուրքական հարաբերությունները փակուղի է մտցնում: Մենք ցավում ենք դրա համար»,-հավելել է Պուտինը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան