Թուրքիան C-400-ի կիրառումն իր ավիացիայի դեմ ագրեսիվ գործողություն է համարում. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե թուրքական ռազմական ինքնաթիռ խոցվի Սիրիայի օդային տարածքում C-400 զենիթահրթիռային համակարգից, Անկարան այն կդիտարկի որպես ագրեսիվ գործողություն:

Թուրքական ավիացիայի դեմ Սիրիայում տեղակայված ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգի կիրառման հնարավոր հետևանքների մասին Էրդողանը հայտնել է CNN-ի հարցազրույցում: Նրա խոսքով՝ C-400-ից թուրքական ավիացիայի դեմ հարվածներն անկասկած կդիտարկվեն որպես ագրեսիա Թուրքիայի սուվերենության դեմ:

Ավելի վաղ CNN-ի հարցազրույցում Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան ներողություն չի խնդրի Ռուսաստանից Սու-24-ի կործանման համար, նշելով, որ ներողություն պետք է խնդրի այն կողմը, որը խախտել է երկրի օդային տարածքը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս