Իսպանական EL Mundo Deportivo պարբերականը հարցում է անցկացրել, որին մասնակցել են 25 երկրների ֆուտբոլիստներ, նախկին խաղացողներ և մարզիչներ: Նպատակը եղել է պարզել, թե տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում ով է առաջատարը:
Հարցման մասնակիցների 82.4 տոկոսը նախապատվությունը տվել է կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիին: Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն է, երրորդը` «Բարսելոնա»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը: