Խուան Կուադրադոն` «Ռեալ»-ի ուշադրության կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրված է Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Խուան Կուադրադոյի ծառայություններով:

Կոլումբիացի ֆուտբոլիստն այժմ վարձավճարով հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուս»-ում, և իտալական ակումբը մտադիր էր ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գնել նրա իրավունքները:

Daily Mail-ի տեղեկությունների համաձայն՝ «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը գործակալ Խորխե Մենդեշին խնդրել է բանակցություններ սկսել անգլիացիների հետ: Կուադրադոն կարող է սրել մրցակցությունն աջ եզրում և, ընդհանուր առմամբ, հզորացնել  թիմի եզրային կիսապաշտպանության գիծը:




Լրահոս