Նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքները կարող են ծայրաստիճան վտանգներ պարունակել Հայաստանի համար: Թուրքիան հարվածել է Սիրիայում ռազմարշավ իրականացնող ռուսական օդանավերից մեկին՝ պատճառաբանելով, որ օդանավը խախտել է Թուրքիայի օդային տարածքը:
Սա լուրջ միջադեպ է, որը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ: Իսկ այն, որ ցանկացած կոնֆլիկտ, որին մասնակից է Ռուսաստանը, առաջինն իր ազդեցությունն է ունենալու Հայաստանի վրա, կասկածից վեր է: Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոնֆլիկտի մյուս կողմն էլ Թուրքիան է, հաստատվում է վերը նշվածը: Այս ամենը նշանակում է, որ ռուսական օդանավին հասցված հարվածը տագնապ է Հայաստանի համար, և պետք է կրկնապատկվի պատկան մարմինների աչալրջությունը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.
Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան