Օրեր առաջ դերասանուհի Նոննա Գրիգորյանն ու պարող Վահագն Կիրակոսյանը բալիկ են ունեցել: Ծնվել է զույգի առաջնեկը` 3,8 կգ քաշով, 52 սմ հասակով: Նոննան ու փոքրիկ Էլվիան հիմա ծննդատանն են, իսկ երկուշաբթի նրանք կլինեն տանը: Ինչպես նկատեցիք, աղջկան ծնողները տվել են ոչ հայկական անուն: Դերասանուհու խոսքով` իրենք ցանկացել են, որ իրենց դուստրը յուրահատուկ, գեղեցիկ հնչող եւ չկրկնվող անուն ունենա: Էլվիա` անգլիական անուն է, որը նշանակում է հրաշալի:
ԲԱԼԻԿ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ