Պուտինը շարունակում է կրճատել իր աշխատավարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է կրճատել իր աշխատավարձը: 2015թ. դեկտեմբերի 2-ին նա հրամանագիր է ստորագրել՝ նախագահի, վարչապետի, ինչպես նաև այլ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձը 10 տոկոսով կրճատելու մասին, փոխանցում է Вести.ru-ն:

2015թ. փետրվարի 27-ին №110 հրամանագրով Վլադիմիր Պուտինը բոլոր վերոնշյալ պաշտոնյաների, ինպես նաև գլխավոր դատախազի, Քննչական կոմիտեի ղեկավարի աշատավարձերի 10 տոկոսով կրճատման մասին հրամանգիր էր ստորագրել, որը սկսել էր գործել 2015թ. մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը: Այժմ այն երկարաձգվել է:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ 2014թ.-ին Պուտինը բացի աշխատավարձը այլ եկամուտ չի ունեցել: Նա նաև նշել է, որ ՌԴ նախագահը հանգիստ է վերաբերվում այն փաստին, որ Կրեմլի վարչակազմի մի շարք պաշտոնյաների եկամուտները գերազանցում են իր եկամուտը:

Կրեմլի տվյաների համաձայն, 2014թ.-ին Պուտինի եկամուտը գերազանցել է 7,5 միլիոն դոլարը, ինչը երկու անգամ մեծ է, քան 2013թ.-ին ստացված եկամուտը: Սա կապված է նրա հետ, որ ՌԴ նախագահը 2014թ.-ին իր հրամանով բարձրացրել է նախագահին և կառավարության ղեկավարությանը դրամական պարգևատրումը 2,65 անգամ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս