Ես ի՞նչ կեղծիք պետք է անեմ. Սարգիս Սահակյանը վստահեցնում է` կեղծիքներ չկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Armlur.am-ի խմբագրություն էին ահազանգել Աշտարակ քաղաքի բնակիչներ, ովքեր հայտնել էին, որ Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանի տեղակալը շրջում է քաղաքի տեղամասերով եւ հանձնաժողովի նախագահներին հրահանգում է թույլ չտալ դիտորդներին եւ ԶԼՄ-ներկայացուցիչներին հսկել ընտրողների գրանցամատյանները:

Այս առիթով Armlur.am-ը զրուցեց ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ:

Պարո’ն Սահակյան, Armlur.am-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ Աշտարակում ընտրակեղծիքներ են լինում:

– Հանրաքվեն նորմալ ընթանում է: Ո՞ր տեղամասում է ընտրակեղծիքը: Ձեր ինֆորմացիան ճիշտ չէ, չի համապատասխանում իրականությանը: Եկեք գնանք նայենք, թե որ տեղամասում է: Նման բան անհնար է, ոչ մի խախտում չկա: Ապատեղեկատվություն է:

-Տեսակետ կա, որ Դուք պետք է կեղծիք անեք, որ հանրաքվեն դրական արդյունք ունենա:

-Բոլոր ընտրատեղամասերում կան տարբեր կուսակցություններից ներկայացուցիչներ, ովքեր կարող են ահազանգել խախտումների դեպքերի մասին: Ես ի՞նչ կեղծիք պետք է անեմ:




Լրահոս