ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի՝ մուսուլմանների հասցեին արված հայտարարության շուրջ սկանդալը չի հանդարտանում: Մուսուլմաններին իր աջակցությունն է հայտնել Ֆեյսբուք սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, փոխանցում է Gazeta.ru-ն:
Իր հայտարարության մեջ նա խոստացել է պայքարել մուսուլմանների իրավունքների համար:
«Ես ցանկանում եմ հայտնել բոլոր մուսուլմաններին, ովքեր գրանցված են մեր սոցցանցում, որ մենք ուրախ ենք նրանց տեսնել այստեղ: Մենք համախմբված կպայքարենք Ձեր իրավունքների համար և կփորձենք ընկերական մթնոլորտ ստեղծել մեր սոցցանցում»,-հայտարարել է Ցուկերբերգը:
Վերջերս ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ով մասնակցում է նախագահական նախընտրական քարոզարշավին, կոչ է արել արգելել ԱՄՆ-ի տարածք մուսուլմանների մուտքը: Ավելի ուշ Սպիտակ տունն առաջարկել է հեռացնել նրա թեկնածությունը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան