Վրաստանը հայտնել է ռուսական ռազմական ուղղաթիռի կողմից երկրի օդային տարածքը խախտելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական ռազմական ուղղաթիռը խախտել է Վրաստանի օդային տարածքը. փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: Այս մասին հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարությունում:

Գերատեսչությունում նշել են, որ «ռուսական ուղղաթիռը հատել է օկուպացված գիծն ու մի քանի րոպե հետո հետ վերադարձել»:

Նշվում է, որ դեպքի մասին ռուսական կողմից տեղեկություն չի ստացվել:

Վրաստանի ՊՆ-ում հայտնել են, որ դեպքի մասին տեղեկություն է փոխանցվել նման դեպքերի կանխման և արձագանքման հարցով հանձնաժողովին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս