Քաբուլում Իսպանիայի դեսպանատան մոտ հնչած պայթյունի հետևանքով 7 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաբուլում Իսպանիայի դեսպանատան մոտ հյուրանոցի վրա զինյալների հարձակման հետևանքով 7 մարդ է զոհվել և ևս 9-ը՝ վնասվածքներ ստացել, փոխանցում է Interfax-ը:

Աֆղանական լրատվամիջոցները՝ հղում անելով Քաբուլի ոստիկանության ներկայացուցչին, զոհվածների թվում 2 իսպանացի և 5 աֆղանցի կա՝ ոստիկաններ և քաղաքացիական անձինք:

Նրա խոսքով՝ ահաբեկիչների չեզոքացման օպերացիան տևել է մինչև առավոտյան ժամը 4-ը:

Հիշեցնենք, որ նախօրեին Շիրպուր մարզում հզոր պայթյուն էր որոտացել, ահաբեկիչները պայթեցրել են ականապատ Toyota Corolla ավտոմեքենան Իսպանիայի դեսպանատան մոտ, որից հետո փոխհրաձգություն էր սկսվել Աֆղանստանի անվտանգության ուժերի հետ:

Ոստիկանների տվյալների համաձայն՝ ահաբեկիչները չորսն են եղել:

Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս