ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի փոխհարաբերությունները շարունակում են լարված մնալ: Այն աստիճան, որ Հ. Թովմասյանը դատարանների վրա իշխելու ռեալ լծակներ գտնելու գործիքներ է մշակում, իսկ Մկրտումյանը դիմադրում է՝ անկախ մնալու համար: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին օրերին օրենսդրական փոփոխությունների առաջարկ է պատրաստվել Հ. Թովմասյանի կողմից, որով նա փորձում է պարտադրել, որպեսզի դատարանների խորհրդակցական սենյակներում տեղադրվեն տեսախցիկներ՝ դատական իշխանության աշխատանքի թափանցիկությունն ապահովելու համար: Սակայն Ա. Մկրտումյանը դա համարում է գործադիրի միջամտություն դատական համակարգի գործունեությանը եւ իշխանության ներսում այդ լոբբինգն է իրականացնում: «Ժողովուրդ»-ը փորձեց այս լուրը ճշտել ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանից: «Այդ նախաձեռնությանը ծանոթ չեմ, կփորձեմ հասկանալ, թե կոնկրետ ինչ նախաձեռնության մասին է խոսքը»,-ասաց նա:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՇՏ ՉԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ