«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսպես կոչված հանցավոր խմբի քրեական գործը, որի մասին հանրությունը տեղեկացավ անցած ամսի 25-ին՝ Նորք-Մարաշում գտնվող տներից մեկում տասն անձանց ձերբակալելուց հետո, շարունակվում է «ընդլայնվել»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հանցախմբի քրգործով կալանավորվածների թիվը հասել է 48-ի: Ավելին՝ պարզվում է՝ այս երկու շաբաթների ընթացքում բոլոր նրանք, ովքեր ինչ-որ կերպ առնչություն են ունեցել խմբի անդամների հետ, անպայման հայտնաբերվում եւ ձերբակալվում են:
Բացահայտված խումբը, որն ըստ ամենայնի, ծրագրել էր Հայաստանում զինված հեղաշրջում իրականացնել, ըստ լուրերի՝ մի քանի հարյուր համախոհներ է ունեցել: Սակայն իրավապահներն առայժմ, այսպես կոչված, «ակտիվ» մասով են զբաղված: ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչներն այս օրերին խմբի անդամների շփումների շրջանակներն են պարզում եւ մեկիկ-մեկիկ ձերբակալում նրանց: Իսկ խոստացված հայտարարությունը, թե շուտով բոլորս ամեն ինչ կիմանանք, դեռ չի արվում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: