Երեկ համառ լուրեր էին շրջում առ այն, որ պաշտոնանկ է արվել հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանը: Այս տեղեկությունը “Ժողովուրդ”-ին չի հաջողվել պաշտոնապես ստուգել. Միրզոյանը կամ չի պատասխանել հեռախոսազանգերին, կամ պատասխանելու դեպքում ասել է, թե սխալ եք զանգահարել: Քանի որ ՀՔԾ-ն չունի մամուլի խոսնակ, “Ժողովուրդ”-֊ը դիմել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանին, որն ասել է, թե թեև իրենք նույն շենքում են տեղակայված, սակայն բոլորովին այլ հիմնարկներ են, և ինքը չի կարող պատասխանել այդ հարցին: “Ժողովուրդ”-ը ստիպված է եղել Միրզոյանի ընկերների միջոցով ճշտել լուրը, որոնց հետ զրույցում ՀՔԾ պետը հերքել էր պաշտոնանկության լուրը: Սակայն մյուս կողմից էլ հերքումն ամենևին էլ հիմք չէ. Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն էլ էր հերքում, բայց…
Ժողովուրդ. ՀՔԾ պետը պաշտոնա՞նկ է եղել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ