Ռոբերտ Քոչարյանը Վայոց Ձորո՞ւմ է որսի անցել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է իր սիրած զբաղմունքով՝ որսով զբաղվել: Ինչպես հայտնի է՝ նա նույնիսկ սիրում է պարբերաբար որսի գնալ նաեւ էկզոտիկ վայրերում՝ աֆրիկյան տափաստաններում: Սակայն մեր տեղեկություններով՝ օրերս նա որսի է գնացել Հայաստանի Վայոց Ձորի մարզում: Ըստ այդ լուրերի՝ երկրորդ նախագահը հաջողացրել է Վայոց Ձորի լեռնաշխարհում որսալ երկու վարազ եւ եղնիկ: «Ժողովուրդ»-ն այդ լուրերի իսկությունը պարզելու նպատակով դիմեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին: Սակայն նա ասաց, որ որսի հետ կապված հարցերին չի կարող պատասխանել, քանի որ դրանք վերաբերում են անձնական կյանքին: «Որսի արդյունքներից տեղյակ չեմ»,- եզրափակեց Սողոմոնյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս