2008թ. մարտի 1-ի արյունալի իրադարձությունների օրը ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած, իսկ այժմ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը պատրաստվում է կողմ քվեարկել ՀԱԿ-ի՝ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գրիգորյանն ասաց, որ ինքը քվեարկելու է, ինչպես որոշի իրենց խմբակցությունը (ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու): Նշենք, որ այս հանձնաժողովը ստեղծվելու դեպքում պետք է ուսումնասիրի նաեւ այդ օրն իրավապահ մարմինների գործունեության իրավաչափությունը: Ուստի Գրիգորյանին հարցրինք՝ մտավախություն չունի, որ կբացահայտվեն նաեւ իր գործունեության վերաբերյալ փաստեր, օրինակ՝ ապօրինություններ: «Այդ օրն իմ գործողությունները եղել են օրինական»,-ասաց նա:
ՀԱՄԱՁԱՅՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ