Վրաստանի վարչապետը մեկնաբանել է ՌԴ հետ վիզային ռեժիմը չեղյալ համարելու հնարավորությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի վարչապետ Իռակլի Ղարիբաշվիլին դրական է գնահատել Ռուսաստանի պատրաստակամությունը՝ Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղյալ համարման հարցում, փոխանցում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքով՝ սա քայլ է ճիշտ ուղղությամբ:

«Մենք ծանոթացել ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության հետ, որն արվել է մամուլի ասուլիսի շրջանակներում, և կարծում ենք, որ սա քայլ է ճիշտ ուղղությամբ»,-ասել է Ղարիբաշվիլին:

Ավելի վաղ ամենամյա մամուլի ասուլիսի ընթացքում Պուտինը հայտարարել էր, որ դրական փոփոխություններ են նկատվում Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերություններում: Ընդ որում, նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է չեղյալ համարել Վրաստանի հետ վիզային ռեժիմը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան    




Լրահոս