Հրապարակ. ՀՀԿ-ն քննարկում է Երեվանի փոխքաղաքապետերի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, որ ՀՀԿ-ում արդեն ձեռնամուխ են եղել քաղաքապետի տեղակալների խնդրի քննարկմանը: Ըստ “կանոնակարգի”` առաջին տեղակալը պետք է լինի ՀՀԿ-ից: Առայժմ չի որոշվել, թե ով, սակայն թեկնածուների պակաս չկա:
Հետաքրքիր է, որ մինչ այս մրցակցում էին Թոխմախի Մհերը` Դավիթ Սեդրակյանի, ու Սամվել Լիմինդրովիչը` դարձյալ Դավիթ, բայց Օհանյանի համար: Եթե Ալեքսանյանին հաջողվի  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ  Օհանյանին դարձնել տեղակալ` իր եղբորորդին կդառնա թաղապետ: Սեդրակյանի որդուն ՀՀԿ-ում հակված չեն նշանակել առաջին տեղակալ, իսկ “շարքային” տեղակալ վերջինս չի ցանկանում:
Երեկ պարոն Թոխմախի փոխարեն հեռախոսը վերցրեց նրա “հեռախոսապատասխանատուն”, ասաց` պարոն Սեդրակյանը Հայաստանում չէ, Անգլիայում չէ, նրա որդի Դավիթը չի ցանկանում տեղակալ դառնալ, որովհետեւ “ծով” զբաղմունք ունի: Բիզնեսո՞ւմ՝ հարցրինք, ասաց` այո, նաեւ` բիզնեսում:
Դավիթ Օհանյանն էլ չցանկացավ խոսել, որովհետեւ “մեր պատճառով եկել-իրենց տուգանում են”: Խոսքն առնչվում է նրան, որ Մալաթիա-Սեբաստիայում անօրինական “սալյուտ” են խփել Տարոնի հաղթանակի առիթով. “Երբ մենք ոչ մի կապ չունենք, պարզապես մեր շտաբի կողքին հանդիսությունների սրահ է, ինչ-որ մեկի 70-ամյակն էին տոնում”: Իսկ հնարավո՞ր է դա պատճառ դառնա, որ Դուք քաղաքապետի տեղակալ չդառնաք: “Ինձ հետ ոչ մեկն այդ թեմայով չի էլ խոսել”,- կրկնեց Դավիթ Օհանյանը,  իսկ ՀՀԿ-ում չբացառեցին Դավիթի՝ տեղակալ դառնալը: Չբացառեցին նաեւ, որ “շարքայինե տեղակալ կարող է լինել ԲՀԿ շտաբի պետ Աբրահամ Մանուկյանը։




Լրահոս