ՀԺ. Յուրի Վարդանյանը պատրա՞ստ է աշխատել Ծառուկյանի ղեկավարությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայկական ժամանակ” թերթի թղթակիցը երեկ ՀՀԿ Կենտրոնական գրասենյակի մոտ այլեւս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին հարցրել է, թե պատրա՞ստ է վերջինս աշխատել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ: Այդ մասին գրում է “Հայկական ժամանակը” եւ հավելում. “Խնդիրն այն է, որ վերջին տարիներին սպորտի նախարարությունը գործում է Ազգային Օլիմպիական կոմիտեի, այսինքն՝ Ծառուկյանի լիակատար վերահսկողության ներքո: Աշխարհահռչակ ծանրորդ-նախարարը պատասխանել է. “Ձեր հարցին հետո կպատասխանեմ: Դեռ իմ նշանակման պաշտոնական հայտարարությունը չի եղել”:
Մեր թղթակցի դիտարկմանը, թե՝ հենց պաշտոնապես նախարար դառնաք, անհասանելի եք լինելու, Վարդանյանը խոստացել է, որ այդպես չի լինելու: Նորանշանակ նախարարին թեւանցուկ ուղեկցելիս է եղել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով լրագրողներին հուշել է, որ քանի պաշտոնական հայտարարություն չկա, կոռեկտ չէ, որ նախարարը հարցերին պատասխանի: “Էթիկայի խնդիր կա: Մի քանի օրից կպատասխանի”,- ասել է նա եւ Վարդանյանի հետ նստելով մեքենան՝ հեռացել են Մելիք-Ադամյան փողոցից”,- գրում է “Հայկական ժամանակը”




Լրահոս