Զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության | 18:22 | Մայիս 8 2013 Ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 14.55-ին, 1960 թ. ծնված  Ռազմիկ Ա.-ն Իջևանի պահպանության բաժին է հանձնել ,ԿՊՎԴե-ի 14.5 մմ տրամաչափի 99 փամփուշտ` ժապավենով, կարաբինի 7.62 մմ տրամաչափի` 27, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի`  35  և  7.62 մմ տրամաչափի 37 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: 
*** 
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 21.40-ին, 1968 թ. ծնված Գրիշա Դ.-ն կամավոր հանձնել է “Ջ-1” տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 117 փամփուշտ և ինքնաձիգի 2 դատարկ պահունակ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
 *** 
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 14.10-ին, 1976 թ. ծնված  Արծրուն Ա.-ն  կամավոր հանձնել է “ՌՊԳ-22” տիպի հակատանկային նռնականետ,   “Ֆ-1” տիպի 7 նռնակ` պայթուցիչներով,   “ՌԳՎ” տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի,   “ԱԳՍ-17”  տիպի նռնականետի “ՎՄԳ” տեսակի 5 մարտագլխիկ և  “ՌԿԳ” տիպի հակատանկային 2 նռնակ` պայթուցիչներով: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: 
*** 
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 11.00-ին, 1960 թ. ծնված  Սևան Մ.-ն կամավոր հանձնել է հրթիռանետի հրթիռ, կարաբինի 7.62 մմ տրամաչափի`  11 և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի  26 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
 *** 
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 7-ին, ժամը 11.30-ին, 1962 թ. ծնված  Վաչագան Ե.-ն կամավոր հանձնել է հրթիռանետի հրթիռ, կարաբինի 7.62 մմ տրամաչափի`  7 և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի  16 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: 
ՀՀ ոստիկանություն 




Լրահոս