Երեկ դատարանը երկու ամսվո երկարացրել է Վլադ Մանգասրայանի կալանքի ժամկետը: Այս մասին այսօրվա համարում գրում է “Հրապարակ” օրաթերթն ու հավելում է, որ խոսքը Երևանի կենտրոնի էլիտար շենքերի հայտնի կառուցապատողի մասին է, ում կառուցած շենքերն այդպես էլ ավարտին չեն հասել, քանի որ նույն բնակարանի վրա մի քանի սեփականատերեր կան:
Նրա դեմ առանձնապես համառ բողոքողներից մեկը ԱՄՆ բնակիչ Էդմոն Խուդյանն էր, ով Հայաստանում շարժում էր ձևավորել՝ “Խաբված սփյուռքահայերի” շահերի պաշտպանությանն ուղղված: