«Հետաքննություն է ընթանում». Արփինե Հովհաննիսյանը` «Կոշ» ՔԿՀ-ում տեղի ունեցած հանցագործության մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդը» գրել էր, որ օրերս «Կոշ» քրեակատարողական հիմնարկում  պատիժը կրող մի խումբ դատապարտյալներ հաջողացրել են Ֆրանսիայից փոստով թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պատվիրել եւ տեղափոխել Հայաստան:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպես  են դատապարտյալները կարողացել կատարել նմանատիպ  հանցագործություն, նշեց, որ իրավասու չէ որևէ  տեղեկություն հաղորդել, քանի որ հետաքննություն է ընթանում:

«Այս հանցագործությունը բացահայտվել  է թե՛ քրեակատաորողական ծառայության, թե՛ ոստիկանության համատեղ ջանքերով: Այս փուլում քանի որ ընթանում է հետաքննություն իրավասու չեմ որևէ  տեղեկատվություն հրապարակել: Ավարտից հետո արդյունքների մասին տեղյակ կպահենք»,-իր խոսքում ասաց  նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս