Երեկ, երբ տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար, ԲՀԿ սառեցված անդամ Հրաչյա Ռոստոմյանը որոշել է «հրաժարական» տալ, «Ժողովուրդ»-ը զրուցեց նրա հետ: Դուք կրկնակի հրաժարակա՞ն եք տվել. «Ժողովուրդ»-ի այս հարցին Ռոստոմյանը պատասխանեց.
-Մենք հրաժարական տվել ենք ինագուրացիայի օրը:
-Այսինքն՝ Դուք այս պահին շարունակո՞ւմ եք ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի աշխատանքները կատարել:
-Ի՞նչ ասեմ:
-Դուք՝ որպես նախարարի պաշտոնակատար, հիմա աշխատո՞ւմ եք:
-Այս պահի դրությամբ այո՛, իհարկե:
-Բայց լուրեր կան, որ Սերժ Սարգսյանի խորհրդական Յուրի Վարդանյանն արդեն համաձայնել է Ձեր պաշտոնը ստանձնել:
-Խնդրում եմ, էլի՛, առանց մեկնաբանությունների, հիմա ինձ հարմար չէ, աշխատանքային պրոցեսի մեջ եմ, հետո կխոսենք:
-Իսկ ե՞րբ է Ձեզ հարմար հարցերին պատասխանել:
-Ժամը 6-ի՛ն զանգեք:
«Ժողովուրդ»-ը ժամը 18:00-ից հետո զանգահարեց Ռոստոմյանին, որն ասաց, թե այլեւս չի ցանկանում որեւէ բան մեկնաբանել. «NO COMMENT»: Հավանաբար, արդեն գուժել էին, որ պետք է լքի նախարարի տաքուկ սենյակը, այլեւս մեկնաբանելու բան չկար:
Այսպիսով՝ ԲՀԿ-ն հրաժարվեց իր վերջին իշխանական պորտֆելից՝ խզելով բոլոր տեսակի կապերը ՀՀԿ-ի հետ: Միայն Գագիկ Ծառուկյանն է շարունակում մնալ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ եւ ՀՀ անվտանգության խորհրդի անդամ: Հետաքրքիր է՝ մինչեւ երբ:
18:00-ԻՑ ՀԵՏՈ NO COMMENT
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ