Դերասան Սերգեյ Դանիելյանը, անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին, «Առավոտ»-ին ասել է. «Սալյուտ ընդհանրապես չեմ սիրել, մանավանդ գիշերվա 12-ին, իսկ մնացած ոչ մի միջոցառման չեմ մասնակցել»: Նա նաեւ հավելել է, որ ընտրություններին մասնակցել է, բայց որեւէ ուժի ծրագրի ծանոթ չի եղել: Նշենք, որ դերասանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Նոր բառ եմ հորինել: Ընտրակեղտիք: Լավն ա, չէ՞»: Իհարկե, լավն է, եւ սա միայն դերասանի ու մեր կարծիքը չէ:
Ինչ վերաբերում է «սալյուտին», ապա բոլորն էլ գիտեն, որ դա ուրախությունը, հաղթանակը նշելու ձեւ է: Իսկ ո՞ւմ են հաղթել ՀՀԿ-ականները: Բզկտված ընդդիմությա՞նը… Այսօր ու երեկ կոալիցիայում եղած իրենց գործընկերների՞ն… Թե՞ մի քանի հազար դրամով, ասֆալտով ու զանազան խոստումներով առած ժողովրդին: Ուրախանում, քեֆ են անում` «Մեր դեմ խաղ չկա» կարգախոսով:
Սակայն քեֆ անելուց եւ «սալյուտ» արձակելուց առաջ հարկավոր է հիշել, որ «բոլորի դեմ էլ խաղ կա», ի վերջո, մենք դրա դրսեւորման ողբերգական ավարտով օրինակներ ունեցել ենք: Ուստի հարկավոր է գոնե մեկ անգամ նորմալ ընտրություն անցկացնել:
«ԲՈԼՈՐԻ ԴԵՄ ԷԼ ԽԱՂ ԿԱ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ